Ներքին 2 տարի առաջ - 00:09 01-09-2023

Արջը Եղեգիս գյուղի անտառում հարձակվել է այծերին արածեցնող 29-ամյա տղամարդու վրա․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հագուստները պատառոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Լևոն Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Ղազարյանը Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքում այծերին արածեցնելուց է եղել, երբ արջը հարձակվել է այծերի վրա, և նա փորձել է արջից այծերին փրկել, սակայն արջը, որը հավանաբար քոթոթ է եղել, պատառոտել է նրա շորերը, ապա նա մի կերպ փրկվել է ու տեղափոխվել հիվանդանոց:

«Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից