Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:19 30-08-2023

Գուրգեն Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն․ ՔԿ պարզաբանումը

Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ արտատպել են «Փաստ» թերթում նույն օրը լույս տեսած «Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատո՞ւյց է լինում» վերտառությամբ ստահոդ, իրականությունն ակնհայտ խեղաթյուրող և ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի բարի համբավն արատավորելուն միտված հոդվածը, որը լի է փաստական ու տրամաբանական մի շարք սխալներով ու անհեթեթություններով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

«Նախ հարկ է նշել, որ Գուրգեն Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Դրա պատճառների մասին լրատվամիջոցներին ժամանակին տրվել է պարզաբանում, ուստի դիտողականություն ապահովելու նպատակով նյութին սենսացիոն վերնագիր տալը պարզապես էժանագին հնարք է:

Եթե հրապարակման սկզբնաղբյուր լրատվամիջոցը հետապնդեր հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու ազնիվ նպատակներ, ապա պարտավոր էր արձանագրել նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով դեռևս 2023թ․ փետրվարի 28-ին որոշում է կայացվել Գ․Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարելու հիմքով։ Գիտակցաբար թերի տեղեկությունների վրա նման տեղեկատվական մանևրներ կատարելը ոչ միայն լրագրողական էթիկայի պակասի, այլ նաև Գ․Գրիգորյանին անձնական թիրախավորման խոսուն վկայությունն են:

Երկրորդ՝ Գուրգեն Գրիգորյանը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2023թ. հուլիսի 10-ին, իսկ վարչության պետի պաշտոնին՝ հուլիսի 27-ին։ Մինչդեռ լրատվամիջոցի վկայակոչած՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տ․Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած և հոդվածում վկայակոչված դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է հունիսի 19-ին, իսկ Տ․Խաչատրյանի նկատմամբ, բավարար հիմքերի առկայությամբ, քրեական հետապնդումը հարուցվել է հունիսի 22-ին, այսինքն՝ նրա նշանակումներից առաջ: Հետևաբար հոդվածում զարգացվող անհեթեթ մտքերը, թե վարույթի ընթացքը օբյեկտիվության հետ աղերս չունի, և իբրև թե անհիմն քրեական հետապնդմամբ Գ․Գրիգորյանը վարձահատույց է լինում ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվելու համար, ընդամենը բորբոքված երևակայության արդյունք է։

Այս իմաստով վարույթի նախաձեռնումը և դրա ընթացքը ոչ օբյեկտիվ և առանց բավարար հիմքերի լինելու, քննիչի կողմից քննության օրինական ընթացքին խոչընդոտելու, Գ․Գրիգորյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմ հարաբերությունների մասին հոդվածում արվող դատողությունները, սուբյեկտիվ գնահատականները ոչնչով փաստարկված չեն։ Դրանք ուղղված են վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Տ․Խաչատրյանի պաշտպանի կողմից վարվող պաշտպանական պարզունակ տակտիկայի տեղեկատվական սպասարկմանը, ինչն ուղեկցվում է Տ․Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձով։

Նմանատիպ եղանակով վարույթն իրականացնող մարմնի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարումը ստվերելու, քննչական ստորաբաժանման և վերջինիս ղեկավարի վրա տեղեկատվական և հոգեբանական ճնշում գործադրելու ջանքերը, որոնք կամա թե ակամա ուղղվում են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից մարզում հանցավորության դեմ պայքարում դրսևորվող հաստատակամությունը կոտրելուն, անիմաստ են և դատապարտված են անհաջողության»,- նշված է ՔԿ պարզաբանման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը