Ներքին 3 տարի առաջ - 19:19 30-08-2023

Ասկերանի բնակիչները արգելափակել են նաեւ ռուս խաղաղապահների բեռնատար մեքենաների ելքը դեպի Ակնա

Արցախից հայտնում են, որ Ասկերանի բնակիչները, որոնք երեկվանից շարունակում են հերթապահել Աղդամ–Սեփանակերտ ճանապարհին, թույլ չտալով Ադրբեջանի «Կարմիր Մահիկի» կողմից ուղարկած 40 տոննա ալյուրի մուտքը Արցախ, արգելափակել են նաեւ ռուս խաղաղապահների բեռնատար մեքենաների ելքը դեպի Ակնա:

Ըստ հայկական կողմին փոխանցված տեղեկությունների՝ ռուսական բեռնատարները ցանկանում են մեկնել Ակնա՝ խաղաղապահների համար անհրաժեշտ բեռներ տեղափոխելու նպատակով։ Այս պահին բանակցույթունները ռուս խաղաղապահների եւ հայկական կողմի ներկայացուցիչների միջեւ շարունակվում են։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն թույլատրելու ճանապարհի օգտագործում որեւէ պարագայում։

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը ասել է, որ Աղդամի ճանապարհի բացումը անընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար։

Ռուս խաղաղապահների բեռնատարները, տեղի տալով Ասկերան-Ակնա ավտոմայրուղին շրջափակած ցուցարարների վճռական ոչ- ին, ստիպված վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայր։ Մինչ այդ խաղաղապահների ներկայացուցիչները Ակնա անցնելու համար երկար բանակցություններ են վարել ցուցարարների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը