Ներքին 10 ամիս առաջ - 10:52 14-11-2025

ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան

Մի փուլ ենք մտել, որտեղ Հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միս ու արյուն: Այս տարի արդեն մենք կբացենք Հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրուց Երևան հատվածը, որը հիմա գործնականում պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն: Նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով: Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք մտնում ենք եզրափակիչ փուլ: Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում, որ ի վերջո տեղի է ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանից և Ղազախստանից, իհարկե, առայժմ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով:

Խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանից ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով և Սյունիքի մարզով: Նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ:

Ինչո՞ւ ենք մենք հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է, մնացած բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այդտեղ պարզապես մենք դեռ ներդրումներ ունենք անելու»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը