Ներքին 3 տարի առաջ - 16:20 30-08-2023

Արցախը ծնկի չի գա ու կպայքարի. Արայիկ Հարությունյան

Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Փարիզի քաղաքապետի հետ համատեղ ասուլիսում, որն անցկացվել է առցանց ռեժիմով, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին օգնության համար՝ վստահեցնելով, որ դա չի մոռացվի։

«Անցած դեկտեմբերին ես այցելեցի Ֆրանսիա և այդ ժամանակ զգուշացրի, թե ինչ է կատարվում այսօր։

Ադրբեջանն ակնկալում է ճնշումների միջոցով ծնկի բերել Արցախը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք կարողանում ենք հարգել, բայց ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք։ Չնայած նրան, որ արդեն աշխարհից, համաշխարհային հանրությունից, գերտերություններից ակնկալիքներ չկան, մենք շարունակելու ենք (պայքարը-խմբ.)։

Մեզ համար արժանապատվությունն ավելի կարևոր է»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին