Ներքին 3 տարի առաջ - 13:10 30-08-2023

«Հանուն ոչնչի». ծանր բառեր են, որ արտաբերեց հայտնի անձը, չկա նման բան․ Իշխանյան 

Շատ ծանր բառեր են հանուն ոչնչի, որոնք օգտագործվեցին հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում։

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե թե որն է Արցախի ապագայի իր տեսլականը, և հնարավոր է, որ մի օր պարզվի, որ 120 հազար հայ զրկանքներ կրեց ու կրում է հանուն ոչնչի։

Նրա պնդմամբ՝ այնպես չէ, որ 1990-ական թվականների հաջողությունները զրոյացվեցին 2020 թվականին։

Դավիթ Իշխանյանն արձանագրեց՝ ճակամարտը տանուլ են տվել, բայց պատերազմը շարունակվում է։ ԱԺ նախագահի խոսքով՝ այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում, պատերազմի շարունակությունն է այլ բնույթով։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2019 թվականի ապրիլին Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «հազարավոր կյանքեր զոհաբերել ենք հանուն ոչնչի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի