Ներքին 4 ամիս առաջ - 17:07 05-06-2026

Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Զոհված զինծառայողի քույրը հուզիչ գրառում է արել՝ եղբոր ծննդյան օրվա առիթով:

«Դպրոցական տարիներս էին : Ես երևի 12-13 տարեկան էի : Փողոցում հանդիպեցի դասընկերներիցս մեկին , ով բավականին ոգևորված ասաց, որ գումար ենք հավաքում էքսկուրսիա գնալու համար :

3500 դրամ )

Էնքան ուրախ էի, որ առանց ոտքերիս տակ նայելու սլացա տուն: Երեկոյան , երբ արդեն բոլորը տանն էին , հերթական քննարկումը սկսվեց առօրյա ծախսերի ու ֆինանանսկան խնդիրների մասին:

Լսեցի, մտածեցի ու որոշեցի, որ ես ևս մեկ խնդիր չեմ ավելացնի ծնողներիս ուսերին ու սեփական որոշումիցս խեղդվելով գնացի պառկելու:

Ամբողջ գիշեր դես ու դեն պտտվելուց հետո , առավոտ շուտ գնացի ասելու, որ չեմ գնալու ու շատ ամաչելով, որ կհասկանան իրական պատճառը , ստեցի, իբրև գնալու ենք գյուղ՝ տատիկիս տուն:
Իմացավ եղբայրս ՝ Էդոն, էդ օրերին ամռան արևից տեղը տեղին թխացած, մեծ թախծոտ աչքերով , փոքր-մոքր ,բայց իմ մեծ հարցեր լուծողը ...

-Մել ինչքան ա ՞ , ես կտամ
-չես կարա
-մամային կասեմ
-մաման էլ չունի
-ուրեմն ես կգտնեմ , պապին թոշակա ստացել , 200 արդեն տվել ա , հեսա կգնամ տատիից էլ կուզեմ ...
- Չուզե՛ս, մաման կջղայնանա ...
- ես գիտե՛մ , ինչ կանեմ, քո ՛ գործը չի ...

Ես վստահ էի, որ Էդոն էդ գումարը չի գտնելու , 3500 դրամը ,մեր տարիքում ու մեր պայմաններում, ոսկու տակառ գտնելու պես մի բան էր :

Բայց ....

Բայց գիտե՞ք , երբ ինչ որ մեկին շատ ես սիրում ու սիրում ես նրա երջանիկ լինելը , աշխարհում ամեն անհնար բան հնարավոր ա դառնում, անգամ երբ դու ընդհամենը 8 տարեկան ես ...
Երեկոյան եկավ տուն վազելով, էնքան արագ ներս մտավ, որ մետաղադրամները զնգզնգում էին տաբատի գրպանների մեջ : Ամբողջը հանեց ու ծիրանի ցոգոլների հետ լցրեց անկողնուս վրա .
-հերիքա ՞ ... հա՛ , հա ՛հաստատ հերիք ա , «դաժե »ավել ա .

- Էդո ՛, որտեղից՞ հո թաքուն չես վերցրել ՞ , Էդո ՛մաման սատկացնելու ա մեզ ...

- «Առխային » Մել, պապին ու տատին են տվել, էս քեռին տվեց ասեց մառոժնի առ , էս մաման ա տվել ... էս , էս , էս .....

Ես գնացի էքսկուրսիա ...

Ես փոքր քրոջ պես, չորս տարի մեծ լինելով , գնացի էդ էքսկուրսիային ...

Ես իր ապրած 19 տարիներում եղա աշխարհի ամենասիրված, ամենապաշտպանված ու ամենակարևոր քույրը , ես 19 տարի վայելեցի էն ինչ մարդիկ չեն վայելում անգամ 100 տարի իրար ունենալով ...

Բայց ինձնից խլեցին էդ զգացումը, խլեցին իմ լիակատար երջանիկ լինելու հնարավորությունը , խլցեին եղբորս 25 ամյակը շնորհավորելու իրավունքը , խլեցին երեխաներիս քեռի ունենալուց, մամայիս ՝ հարսիկ ու իր տանը մեծացող թոռնիկներ ունենալուց ...

Մեզնից խլեցին մեր ամենաթանկն ու ասացին , որ առանց խլելու էլ հնարավոր էր , բայց մենք ուզեցինք , որ դուք ու ևս 5000 ընտանիք մի ողջ կյանք սգաք , հանուն «ոչնչի» ...

Այսօր իմ եղբայրը կդառնար 25 տարեկան ...

Շնորհավոր ծնունդդ Էդ ՝ իմ Էդուլ ...»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում