Արտաքին 3 տարի առաջ - 17:30 26-08-2023

Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Պուտինն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ալիևի կնոջ անձնական ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։

«Հարգելի Մեհրիբան Արիֆի, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Վստահ եմ, որ կառուցողական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամ ժողովուրդների շահերին։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆի, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»,- ասվում է շնորհավորական նամակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում