Ներքին 2 ամիս առաջ - 21:37 31-07-2026

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։

«Վերոնիկա Զոնաբենդի կրկնակի դիմումը
31 հուլիսի, 2026 թ.
Այս շաբաթ լրացավ 100 օրը, ինչ Ռուբենը տեղափոխվել է Ումբակի քրեակատարողական համալիր։ Նրա կալանքը շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերից, և այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի կարողացել անձամբ հանդիպել ընտանիքի հետ։

Ավելի վաղ ես դիմումներ էի հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության նախապատրաստման կապակցությամբ։

Այս նախաձեռնության նպատակը շարունակում է մնալ բացառապես մարդասիրական՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել ընտանիքների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև նպաստել ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

Մինչ օրս ուղարկված դիմումներին պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։

Ուստի հուլիսի 30-ին ես տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին կրկին պաշտոնական նամակներ եմ ուղարկել՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։ Այսօր ես նաև կրկին հրապարակայնորեն դիմում եմ նրանց։

Տիկին Ալիևային խնդրում եմ աջակցել Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին այցելելու կազմակերպմանը, սահմանել այցի հնարավոր ձևաչափը, մուտքի և ընտանիքներից ծանրոցների փոխանցման կարգը, ինչպես նաև պատվիրակության մասնակիցների անվտանգ մուտքի, գտնվելու և անարգել ելքի պայմանները։

Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության այցը, մասնակիցների սահմանափակ խմբի այցը կամ Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը։

Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ ընտրված ձևաչափը ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցել հարազատներից թույլատրելի իրերը։

Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձ և ապահովել դրա նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։

Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու և պաշտոնական ուղիներով։
Հույս ունեմ պաշտոնական պատասխանի և գործնական համագործակցության պատրաստակամության վրա։

Վերոնիկա Զոնաբենդ», – գրված է դիմումի տեքստում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը