Մամուլ 2 տարի առաջ - 09:55 26-08-2023

Մաթևոսյանի տեքստի հեղինակը Սամվել Բաբայանն է եղել․ Փաստ

Փաստ օրաթերթը գրում է․

«Օրերս Արցախի աշխարհազորի հրամանատար ներկայացող Կարեն Մաթևոսյանը հանդես էր եկել տեսաուղերձով և բավական կոշտ ու քննադատական շեշտադրումներով մի քանի հայտարարություններ հնչեցրել՝ թիրախավորելով Արցախի նախկին նախագահներին, Արցախում գործող քաղաքական ուժերին, բարձրաստիճան զինվորականներին։ Մաթևոսյանը բոլորին հորդորել էր միավորվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ և ստեղծել համազգային կոնսենսուս. այլ կերպ ասած՝ Մաթևոսյանն անուղղակի կերպով իրականացրել էր Հարությունյանի «թաքուն» ցանկությունները։

Ինչպես հայտնում է «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը, այդ հայտարարությունուղերձից մի քանի օր անց հայտարարության որոշ «հասցեատերեր» Մաթևոսյանի հետ կապ են հաստատել, ապա հանդիպել և բավական կոշտ խոսակցություն ունեցել։ Թերթի տեղեկություններով, Մաթևոսյանը միանգամից հետ է կանգնել իր մի շարք հայտարարություններից, նշել, որ իր նպատակը ժողովրդին համախմբվածության կոչ հղելն է եղել, իսկ մնացածը տեքստ է եղել, որն ինքը կարդացել է, առանց մանրամասնելու, թե ո՞վ է տեքստի հեղինակը։

Արցախից թերթին հայտնում են, որ Մաթևոսյանի տեքստի հեղինակը Սամվել Բաբայանն է եղել, որի նպատակը ոչ թե Արցախում համախմբում իրականացնելն է, այլ իր քաղաքական և անձնական խնդիրների լուծումն ու քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելը։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, նշված տեքստի մանրամասների մասին տեղյակ է եղել նաև Արայիկ Հարությունյանը, ուղղորդողը ինքը չի եղել»։

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան