Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:15 07-07-2022

Սամվել Բաբայանն ու թիմն իշխանությունների դեմ դեմարշներ են անում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ու թիմը վերջին շրջանում իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ որոշ նախաձեռնություններում միանում են ընդդիմությանը՝ փորձելով զիջումներ կորզել Արայիկ Հարությունյանից: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին հաջողվել է հասնել որոշ բանի: Պետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարանաշինության պետական ծրագրին մասնակցելու հարցում: Արտոնյալ պայմաններով փորձում է վարկ ստանալ եւ բնակարաններ կառուցել՝ հետագայում կրկին պետությանը վաճառելու, անտուն արցախցիներին բնակարանով ապահովելու համար: Անգամ տարածքներն են նշում․ մեկը՝ զագսի շենքին հարակից տարածքում, Ստեփանակերտի «տատի-պապիի» արձանի մոտակայքում, մյուսը նրա վաղեմի ընկեր՝ «ցեխավիկ» Էդոյի կիսակառույց շենքն է՝ Ստեփանակերտի կենտրոնական մասում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր