Ներքին 3 տարի առաջ - 00:45 26-08-2023

Հ1-ը չի լուսաբանում գործող իշխանության ներկայացուցչի կողմից կատարված առերևույթ հանցագործությունները․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային հեռուստաընկերությունն ակտիվորեն լուսաբանում է նախկին իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ քննվող գրեթե բոլոր շինծու քրեական գործերի դատական նիստերը:

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում գործող իշխանության ներկայացուցչի կողմից կատարված առերևույթ հանցագործությունները:

Օրինակ՝ վստահ կարող եմ պնդել, որ սեպտեմբերի 4-ին Թալինի դատարանուն սպասվող հայտնի ՔՊ-ականի գործով, որը փայտով այնքան էր հարվածել տուժողի գլխին, մինչև փայտը կոտրվի՝ Հ1-ը որևէ օբյեկտիվ լուսաբանում չի իրականացնելու:

Բանն այն է, որ Հ1-ը, եթե լուսաբանի այդ դատական նիստը, ապա ստիպված է լինելու հանրությանն իրազեկել, որ նախաքննությունն իրականացվել է բացահայտ խախտումներով, նախաքննության մարմնի կողմից թույլ է տրվել առերևույթ այնպիսի հանցագործություններ, որի հետևանքով դատարանը զրկվել է ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին իր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից:

Հ.Գ. Շատ էլ ճիշտ է անում Հ1-ը, որ չի լուսաբանում այդպիսի գործերը: Բա էդ ո՞վ դարձավ մարդը, որի համար պիտի ՔՊ-ականը դատվի: Դատախազը ոնց ասի՝ պիտի բոլորը ենթարկվեն: Դատախազը մեր վարչապետի ցանկությունների կատարման իրական երաշխավորն է»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի