Արտաքին 3 տարի առաջ - 12:50 24-08-2023

Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ վերջինիս «հայամետ դիրքորոշման» պատճառով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբին վերջինիս «հայամետ դիրքորոշման» համար։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տարածաշրջան իր այց շրջանակներում Բելգիայի ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանելու է Ադրբեջան։

Ավանդույթի համաձայն՝ Ալիևն ընունում է Բաքու ժամանած օտարերկրյա պետությունների ԱԳՆ ղեկավարներին, սակայն Հաջա Լահբիբի հայամետ դիրքորոշման համար նա որոշել է չընդունել նրան։

Ըստ տարածված հաղորդագրության՝ «Հայաստան կատարած իր այցի ժամանակ Լահբիբը հայտարարություններ է արել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Բելգիայի ԱԳ նախարարը Հայաստան էր այցելել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կայացել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Բացի այդ, Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ