Մամուլ 3 տարի առաջ - 08:40 24-08-2023

Որքան գումար է նախատեսել ՔՊ-ն քարոզարշավի համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։ ՔՊ-ական պատգամավորներն ու ավագանու ցուցակում ընդգրկվածները համենայնդեպս մինչ այս պահը չունեն այդ հարցի պատասխանը` Փաշինյանը նրանց չի հաղորդել այդ մասին։

Եվ չնայած դրան, առավել փորձառուները վստահ են, որ գոնե վերջին օրը՝ եզրափակիչ հավաքին, Փաշինյանը կմասնակցի եւ կխոսի, քանի որ սա ոչ միայն Երեւանի գրավման եւ Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հարցն է, այլեւ իշխանությունը պահելու։ Եվ կասկած չկա, որ Փաշինյանը ՔՊ-ի հաղթանակը թմբկահարելու է այն ասպեկտով, որ իրենց վարած քաղաքականության հարցում ունեն քաղաքացիների լիակատար վստահությունը, եթե, իհարկե, կանխատեսած բարձր արդյունքները գրանցեն։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ավարտվում է ԱԺ պատգամավորների մեկամսյա արձակուրդը: ՔՊ-ական ակտիվին եւ ոչ այնքան վարկաբեկված երեսփոխաններին հրահանգվել է ակտիվ մասնակցել քարոզարշավի շրջանակներում սպասվող բակային հանդիպումներին` խորհրդարանական աշխատանքը կսպասի։ ՔՊ-ն, մեր տեղեկություններով, 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել միայն «Շարմ» ընկերությանը: Հիմնական շեշտը դրվելու է երեւանյան երգերի, թանկ հոլովակների վրա»:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը