Արտաքին 3 տարի առաջ - 17:30 23-08-2023

Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է․ԱՄՆ վարչակազմը պետք է խոսի և գործի․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արել վերջ դնել Արցախի հայ բնակչության շրջափակմանը և կանխել հայերի հերթական ցեղասպանությունը։

«Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է։ Եկեք բարձրաձայնենք, թե ինչ է կատարվում, և ինչ պետք է անի Միացյալ Նահանգները, որպեսզի պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և կանխի հերթական Հայոց ցեղասպանությունը», - X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Շիֆը՝ կից հրապարակելով տեսաուղերձ։

Ինչպես նշել է Շիֆն իր տեսաուղերձում, սնունդը, դեղորայքն ու այլ անհրաժեշտ պարագաները չեն հասնում Արցախի120 հազար բնակչին, ինչի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։

«Այս պահին Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ բնակիչ շրջափակման մեջ է: Կա ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, և Ադրբեջանը փակել է այս տարածաշրջան ելքն ու մուտքը: Արդյունքում ստեղծվել է հումանիտար սուր ճգնաժամ: Սա պետք է շտապ հասցեագրվի»,- նշել է կոնգրեսականը։

Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որին, սակայն, ոչինչ չի հետևել:

«Հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի այս խախտմանը: Այնտեղ գտնվող մարդկանց համար անհրաժեշտ են սննդի և դեղորայքի մատակարարումներ, այդ մարդկանց հարկավոր է ազատ տեղաշարժի հնարավորություն, և ԱՄՆ կառավարությունը, նախագահ Բայդենի վարչակազմը շատ բան պետք է անեն այդ ուղղությամբ»,- շեշտել է նա:

Ինչպես ընդգծել է Շիֆը, ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանին զրկի ռազմական օգնությունից և չպետք է որևէ գումար տրամադրի:

«Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի՝ հակառակ դեպքում ավելի շատ մարդիկ կմահանան: Ադրբեջանն արդեն պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:

«Ես խորապես մտահոգված եմ, որ ևս մի ցեղասպանություն է պատրաստվում հայ ժողովրդի դեմ: ԱՄՆ վարչակազմը պետք է գործի»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում