Ներքին 3 տարի առաջ - 14:50 18-08-2023

Բռնության ենթարկված երեխայի հայրն Իջևանից է, մայրը՝ Բերդ համայնքից

Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը Գավառի բնակիչ չէ, պարզապես շուրջ երկու տարի այստեղ վարձով են ապրել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեցին Գավառի բնակիչները։

Նրանց խոսքով՝ ընտանիքը Տավուշի մարզից էր տեղափոխվել Գավառ, սակայն երկար ժամանակ է, ինչ դուրս են եկել Գավառից։

«Այդ կինը Շամշադինից է (Բերդ համայնք-խմբ), իսկ ամուսինը՝ Իջևանից։ Գավառից գնացել էին Գյումրի, այնտեղ էին ապրում, դրանից հետո էլ տեղափոխվել էին Երևան։ Այս տեսանյութը հավանաբար հենց Երևանում էլ նկարահանվել է։

Մենք իրենց հետ շփում չենք ունեցել, ուղղակի, որ նոր մարդիկ են գալիս, լուրերը արագ տարածվում են, թե ով են, որտեղից են, ինչու են եկել և այլն»,- պատմեցին Գավառի բնակիչները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մայրն իր մանկահասակ դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերն իր մյուս երեխաների աչքի առջև, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը:

Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:

Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխայի բռնաբարելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում