Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 01:30 17-08-2023

Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ Այս մասին Գաբոնի ներկայացուցիչը խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Նա վկայակոչել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին զեկույցներն այն մասին, որ ԼՂ բնակչությունը սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակաս ունի: Շեշտվեց, որ դա առանձնապես մտահոգիչ է խոցելի խմբերի՝ երեխաների, ծերերի, հղիների դեպքում:

«Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով՝ առանց հարցի քաղաքականացման»,-ընդգծեց դեսպան Բիանգը:

Շեշտվեց, որ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի՝ կանխելու համար քաղաքացիական բնակչությանը սպառնացող հետագա վտանգները: Գաբոնի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական քննարկումները պետք է շարունակվեն՝ կանխելու համար նոր ռազմական հակամարտությունը:

Գաբոնի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը