Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 01:20 17-08-2023

Ներկա փակուղային իրավիճակի շարունակումը սպառնում է հազարավոր մարդկանց բարեկեցությանը և կյանքին․ ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Մենք մտահոգված ենք Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով։ Հատկապես մտահոգիչ են շրջափակման ուժեղացման մասին հաղորդագրությունները, ինչը խոչընդոտում է քաղաքացիական բնակչությանը օգնություն տրամադրելուն։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Բրազիլիայի պատվիրակության ներկայացուցիչ Սերջիո Ֆրանսա Դանեզեն։

Նրա խոսքով՝ Բրազիլիան վերահաստատում է իր հանձնառությունը՝ հարգելու Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ինքնիշխանությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Սակայն պետք է հաշվի առնվեն մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, որպեսզի կանխեն կամ սահմանափակեն անմեղ քաղաքացիական բնակչության տառապանքները։ Ներկա փակուղային իրավիճակի շարունակումը, անկախ դրա պատճառներից, սպառնում է հազարավոր մարդկանց բարեկեցությանը եւ կյանքին»,-նշել է նա։

Սերջիո Ֆրանսա Դանեզեն կողմերին կոչ է արել ուսումնասիրել մեխանիզմները, որպեսզի ապահովվի անարգել մարդասիրական մուտք դեպի Ղարաբաղ, ներառյալ Աղդամ-Խանկենդի (Ստեփանակերտ-խմբ.) երթուղու օգտագործման անհնարինությունը։

«Կարեւոր ենք համարում գտնել այս ճգնաժամի երկարաժամկետ լուծումը, որը կարող է էլ ավելի ծանր դառնալ առաջիկա ամիսներին՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը։

Բրազիլիան հասկանում է, որ այս հակամարտությունը բխում է բարդ իրավիճակից, որն ընդգրկում է մի քանի սերունդ, հազարավոր մարդիկ զոհվել են ։ Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել բռնության այս ցիկլը, ինչը ենթադրում է հեռացում ագրեսիվ հռետորաբանությունից, որն օգտագործում են ներգրավված կողմերից մի քանիսը:

Բրազիլիան խրախուսում է կողմերի միջեւ երկխոսության շարունակումը եւ ընդգծում, որ աջակցում է հրադադարի համաձայնագրի պայմաններին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, որը խաղաղաշինության ճանապարհային քարտեզ է:
Կարեւոր է, որ կողմերը հարգեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են այդ պահին եւ շարունակեն ձգտել այդ հակամարտության վերջնական լուծմանը: Անվտանգության խորհուրդը պետք է ուշադիր հետեւի իրավիճակին եւ պատրաստ լինի օգնել»,-հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի