Ներքին 5 տարի առաջ - 15:40 04-02-2021

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ

IRNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը նպատակ ունի ձեռքբերված համաձայնությունների կյանքի կոչմամբ և տնտեսական ոլորտում համագործակցության խորացմամբ առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորել՝ համատեղ նախագծերի իրականացման համար։

Նախարարը հստակեցրել է, որ վերոնշյալ նպատակին հասնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է լինելու սեղմ ժամկետում իրանական կողմի հետ պայմանավորվածությունների իրականացման օրակարգ մշակելուն։

Ընդգծելով Հայաստանի՝ ԵԱՏՄ մեծ շուկայի անդամ պետություն լինելը և հիմք ընդունելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի ընդարձակ կապերը՝ նախարար Քերոբյանը նշել է, որ իրանցի առևտրականների և արտադրողների համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ԵԱՏՄ շուկայի նկատմամբ հասանելիություն ունենալու համար:

Խոսելով այն մասին, որ Իրանը կարող է «օգտագործել» Հայաստանը որպես «կամուրջ» համայն աշխարհին ապրանքներ վաճառելու նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է իրանցի գործարարներին Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկա դուրս բերելու նպատակով։

Վահան Քերոբյանն, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 400 մլն դոլար կազմող ներկայիս ծավալին, նշել է, որ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է առաջիկա 6 ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ միլիարդ դոլարի, որն էլ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեկնակետ կդառնա։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները որակելով էական խոչընդոտ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը համարում է «մղձավանջային», քանի որ բազմաթիվ դժվարություններ կան Հայաստանի բեռնափոխադրամիջոցների՝ Իրան մուտք գործելու և իրանական ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրների տարածք փոխադրելու համար: Մյուս կողմից, իրանական բեռնատարները Հայաստանի տարածք մուտք գործելու համար մեծ գումարներ են վճարում։

Նախարարը հավելել է, որ հայկական կողմը հետամուտ է առկա դժվարությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը և ջանքեր է գործադրում խոչընդոտների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ։

Թուրքական ծագման 2250 ապրանքատեսակի՝ Հայաստան ներմուծման արգելքի առնչությամբ նախարարը նշել է, որ այդ ապրանքատեսակները կարող են փոխարինվել իրանական, չինական և այլ երկրների, ինչպես նաև Հայաստանում արտադրվող ապրանքներով։ Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում կարող են օգուտ քաղել թե´ արտադրողները, և թե´ առևտրականները։

Խոսելով այն մասին, որ Հայաստանը հիշյալ ապրանքատեսակների հետ կապված մտահոգություններ չունի, Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստան-Իրան առևտրային ենթակառույցները պատրաստ են քննարկել դրամական փոխանցումների կապակցությամբ առկա խնդիրների լուծման մեխանիզմները, որոնք անհանգստացնում են տնտեսվարողներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի