Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:40 15-08-2023

Ով է «Հանրապետություն» կուսակցության ցուցակի երկրորդ համարը. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին՝ Սարգիս Մադաթյանը:

Վերջինս «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա հորեղբայրը՝ Էդուարդ Մադաթյանն է միջնորդել Արամ Սարգսյանի մոտ, որպեսզի նրան ընդգրկի կուսակցության նախընտրական ցուցակում:

Մեր տեղեկություններով՝ Էդուարդ Մադաթյանն էլ, որպես շնորհակալություն, իր վրա է վերցրել «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի հետ կապված ողջ ֆինանսական ծախսը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը այս առիթով ասաց.

«Սարգիս Մադաթյանն արդեն 1 տարուց ավել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, միջնորդելու կարիք չունի, նա կայացած և ինքնուրույն մարդ է:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, «Հանրապետություն» կուսակցությունը ֆինանսավորման կարիք չունի. եթե որևէ խնդիր էլ լինում է, դրամահավաքների և ընկերների օժանդակությամբ է ընտրություններին մասնակցում, ինչպես մյուս բոլոր ընտրություններին է մասնակցել: Այս տարի, ավելին ասեմ, պետական ֆինանսավորում ունի կուսակցությունը, ուստի ֆինանսավորման խնդիր չունի: Սարգիս Մադաթյանն էլ, ինչպես մեզանից ցանկացածը, իր ցանկության դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրում է, բայց Էդուարդ Մադաթյանը որևէ կերպ չի խառնվում ֆինանսական հարցերին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին