Ներքին 3 տարի առաջ - 19:00 14-08-2023

Արագածի բարձրադիր հատվածում՝ ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, հայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի վիշապաքարերը հետազոտող արշավախումբը 2012 թ. Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, հայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան՝ Տիրինկատար (Կարմիր սար) անվամբ: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այստեղ մոտ 40 հա մակերես ունեցող սարահարթի վրա կենտրոնացած են 12 վիշապաքարեր, որոնք առնչվում են կրոմլեխատիպ կառույցներին (հարթակներին): Դրանց շրջակայքում կան այլ կրոմլեխներ, ժայռապատկերներ, կլորավուն կառույցներ, հսկայի տներ, և այլն: Սկսած 2013 թ. պեղումներ են իրականացվում Տիրինկատարում՝ վիշապաքարերի երևույթն ավելի խորն ընկալելու և այդ կոթողները թվագրելու նպատակով: Հայկական կողմից արշավախմբի ղեկավարը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետները աշխատանքային այցով Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրում էին։ Աշխատանքային խումբը ծանոթացել է 10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։

«Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ տարածքը իրենց համար միշտ սրբավայր է եղել, իսկ տարածքում առկա վիշապաքարերն ու ժայռապատկերները պահպանվել են համայնքի կողմից։

Առաջիկայում կազմված փաստաթղթերը կներկայացվեն նախարարություն և կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու և պահպանական գոտին հաստատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին