Ներքին 5 տարի առաջ - 19:21 08-08-2021

«Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա. իրականացվում է տարահանում

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։