Մամուլ 3 տարի առաջ - 08:58 12-08-2023

32 հազար դոլարանոց մեքենա, 12 հազար դոլար կանխիկ գումար. Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը պաշտոնը ստանձնել է 2022 թվականին՝ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ եղած ժամանակ։ Նրանք միասին երկար տարիներ աշխատել են բանկային համակարգում։
Մաչյանը մինչ քաղաքապետարան գալը հանդիսացել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Մաչյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրը և վերջինիս խորհրդականն է եղել։
Նա 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ բնակարան բնազմաբնակարան բնակելի շենքում՝ Երևան քաղաքում, որը ձեռք է բերվել 2015 թվականին։

Քաղաքապետի տեղակալը տարեսկզբին հայտարարագրել է 2001 թվականին ձեռք բերած Mitsubishi մակնիշի մեքենա և տարվա ընթացքում ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Volkswagen մակնիշի մեքենա, որը բերվել է Դուբայից, և որի արժեքը կազմել է 32 հազար դոլար։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 173 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 հազար դոլար։

Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 19 հազար դրամ, որից 10 մլն 758 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից: Իսկ այն ՊՈԱԿ-ից, որը ղեկավարում էր մինչ քաղաքապետի տեղակալ դառնալը, ստացել է 2 մլն 261 հազար դրամ

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 36 մլն 631 հազար դրամ, որից 26 մլն 53 հազար դրամը բնակարանի հիփոթեքի գումարն է։
Ընկերական միջոցներով քաղաքապետարանում տեղակալի պաշտոն զբաղեցնող Մաչյանի կինը՝ Մարիաննա Գյուլումյանը, հայտարարագիր չի ներկայացրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում