Արտաքին 3 տարի առաջ - 13:30 11-08-2023

Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան». Մեդվեդև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ (2008-2012) և վարչապետ (2012-2020) Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

Մեդվեդևը շեշտել է, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը խաղաղություն չեն ցանկանում։

«Պառակտված երկրի խրամատներում գտնվող տառապյալ ժողովրդին իսկապես միայն պետք է հանձնվել, ինչը, միգուցե, խաղաղության ճանապարհ կբացի։ Բայց ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը խաղաղություն չեն ուզում։

Ուստի հակահարձակման «մսի գործարանը» այսօր անդադար աշխատում է՝ հազարավոր դժբախտ մարդկանց ուղարկելով սպանդի։ Բայց նրա աշխատանքն այլևս չի օգնի Կիևի ռեժիմին, որը թևակոխել է հետմահու քայքայման փուլ»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին