Ներքին 3 տարի առաջ - 19:13 09-08-2023

Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը մի քանի անգամ ընդմիջվեց

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկման ընթացքում՝ դատական նիստի ժամանակ մեղադրյալներից Արմեն Քամալյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով իրեն տրամադրել երկու ժամ ժամանակ, որպեսզի պատշաճ ներկայացնի հիմնավորումները։

Դատարանը որոշեց 40 րոպեով ընդմիջել դատական նիստը։ Նիստի վերսկսելուց հետո պաշտպանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Խնդրեցի երկու ժամ ժամանակ տրամադրել, տվեցիք 40 րոպե։ Մինչև տեղ հասա, որ նստեմ, գրեմ, զանգեցին, ասացին, որ 40 րոպեն լրացել է»։ Նա, պնդելով իր միջնորդությունը, ասաց․ «Ի սկզբանե դատարանը ցուցաբերեց կանխակալ մոտեցում և չապահովեց այդ իրավունքը։ Այդ պատճառով գտնում եմ, որ եթե դատարանը տվյալ դեպքում խախտում է իրավունքը, այդ դատարանը չի կարող անկողմնակալ դատավարություն իրականացնել և վերջում էլ արդար դատական ակտ կայացնել։ Այս հիմքով խնդրում եմ դատարանը բացարկ հայտնի ու գործը հանձնի այլ դատավորի քննության»։ Սուրեն Մանուկյանի փաստաբան Աշոտ Անդրաեասյանը ևս միացավ միջնորդությանը՝ հիմնավորելով, որ մեղադրյալը մեղադրական եզրակացությունը ստացել է օգոստոսի 9-ին, ուստի հաջորդ դատական նիստը չի կարող տեղի ունենալ ավելի շուտ, քան օգոստոսի 12-ը։

Հերթական ընդմիջումից հետո Թաթուլ Պողոսյանի հանրային պաշտպան Ամիրյանն ասաց, որ չի կարող իրականացնել պաշտպանություն, քանի որ հակասություններ է տեսնում, ուստի ամեն պահի հնարավոր է կասկածի տակ դրվեն իր գործողությունները։

Նախագահող դատավորը Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերություններ ունեն պաշտպան Ամիրյանի հետ, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Մեր ընտանիքի անդամները պարոն Ամիրյանի ընտանիքի անդամների հետ փոքր ժամանակներից շփվել են։ Հասունացել ենք, մենք ենք սկսել հարաբերություններ ունենալ»։ Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը։ Նախագահող դատավորը հարցրեց՝ առանց հանրային պաշտպանի շարունակե՞նք դատական նիստը, մեղադրյալներից Թաթուլ Պողոսյանն ասաց՝ կուզեի պաշտպան ունենալ։ Սուրեն Մանուկյանի պաշտպան Աշոտ Անդրեասյանը միջնորդեց ընդմիջում հայտարարել և ապահովել անձի պաշտպանության իրավունքը․ «Այս դատավարության ընթացքում բոլոր հարցերը հրատապ են, այդ իրավունքների մեջ մեղադրյալի պաշտպանության իրավունքի պաշտպանությունն ավելի կարևոր է, քան մեղադրյալներից մեկի կալանքի հարցը երկարաձգելը»։ Հանրային մեղադրող Բարսեղյանն ասաց՝ չի կարծում որևէ խախտում տեղի ունենա, եթե դատարանը շարունակի քննարկման ենթակա հարցերը քննարկել դատական նիստի ընթացքում։ Աշոտ Անդրեասյանը հակադարձեց․ «Մարդկային ճակատագիր է որոշվում, փորձում ենք հասնել արդարադատության, բայց առաջին իսկ օրվանից թևաթափ եք անում, որ այստեղ արդարադատություն չի լինելու։ Իրականում հանրային մեղադրողի հետ մեծ հույսեր ենք կապում, բայց ծանր առաքելությունը դրված է լինելու դատավորի ուսերին։ Այս ամբողջի պատասխանը տալու է դատարանը։ Բերեք դատարանի համար նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Այս գործն ունի նաև հասարակական հնչեղություն, նախկին ԱԺ պատգամավոր է, քննվում է մարդուն 7-12 տարվա ազատազրկման հարցը։ Եկեք օրենքի տառը պահենք, որ ավելորդ քննարկումների տեղիք չտանք։ Մարդը պաշտպան չունի, լավ, ի՞նչ ենք անելու վաղը։ Վաղը գնաց Եվրոպական դատարան այդ հարցը, ի՞նչ ենք պատասխանելու»։ Նախագահող դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց պաշտպանի հարցը քննարկելու համար։

Հիշեցնենք՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում