Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 17:22 01-08-2023

Այսօր մեկնարկում է Արցախի խաղաղության փառատոնը. այն առայժմ չի կարող անցկացվել Արցախում

Հեղինակային երգչուհի Լիլիթ Բլեյանը գրել է․

«»Փառատո՞ն եք ուզում։ Մենք ձեզ լրիվ ուրիշ փառատոն ենք բերել։

Այսօր մեկնարկում է Արցախի խաղաղության փառատոնը։ Այն առայժմ չի կարող անցկացվել Արցախում, և ստիպված ենք այն կազմակերպել առցանց եղանակով։

Փառատոնի մասնակիցներն են միջազգային բեմերում հանդես եկող մեր լավագույն դասական արտիստները` օպերային երգիչներ, գործիքային մենակատարներ։ Նրանք օգտագործելու են իրենց հասանելի ինտերնետային լսարանը` պաշարված Արցախի ձայնը լսելի դարձնելու համար։ Նրանց ձայնը, նրանց գործիքի ձայնը Արցախի ձայնն է։

Արտիստները ստորագրել են նամակ-մանիֆեստ, որոնք նրանք այսօր օրվա ընթացքում կտարածեն իրենց սոցիալական էջերից։ Առաջիկա շաբաթների ընթացքում փառատոնի շրջանակներում դուք պարբերաբար կտեսնեք երաժշտական կատարումներ` ուղղված Արցախում պաշարված իրենց հանդիսատեսին։
Ես և իմ փառատոնային գլխավոր թիմակից Արմինե Պետրոսյանը շնորհակալություն ենք հայտնում փառատոնին արդեն միացած բոլոր արտիստներին ու տեղեկացնում ենք, որ այն շարունակական է լինելու։ Այս պահից սկսած` այն բաց է լինելու միանալ ցանկացող արտիստների համար։ Պայմանը միակն է` ունենալ որոշակի լսարան Հայաստանից դուրս։

Մասնակցության հետ կապված բոլոր մանրամասների համար խնդրում եմ գրել Փառատոնի ֆբ էջին (տեսեք մեկնաբանություններում)։ Այդ էջում նաև պարբերաբար կտեսնեք փառատոնային կատարումները, ուղերձները, այլ նյութեր։

Շնորհակալ ենք նաև հրաշալի մարդ, հրաշալի երգերի հրաշալի հեղինակ ու հրաշալի նկարչուհի Զարուհի Կրոյանին (Ավելուկ) փառատոնի լոգոն ստեղծելու համար։

Մեր ձայնն Արցախինն է, ասում են մեր լավագույն դասական արտիստները։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան