Ներքին 3 տարի առաջ - 12:16 26-07-2023

400 տոննա հումանիտար օգնություն այսօր կհասցվի Կոռնիձոր՝ Արցախի ժողովրդին փոխանցելու համար

«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ այսպիսի գրություններով՝ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր։

Նախատեսվում է Կոռնիձորից հումանիտար բեռը, ռուս խաղաղապահների միջոցով, փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին։

Երեկ Կառավարությունը հաղորդեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Կառավարությունը չէր մանրամասնել, թե ինչպես էր այդ օգնությունը հասցվելու պաշարված Արցախ։

«Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ֊ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա ասաց, թե կարծում է, որ օգնությունը Արցախ հասցնելու հետ կապված խնդիր չի առաջնա։

Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։ Դեղորայք չկա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի