Արտաքին 3 տարի առաջ - 21:45 02-12-2022

Ամերիկացի գեներալի համոզմամբ՝ Անկարան ռուսական S-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու դեպքում, կարող է վերադառնալ F-35 կործանիչների ծրագիր

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնն արդեն մի քանի անգամ Անկարային տարբեր խողովակներով առաջարկել է Ռուսաստանից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Ինչպես փոխանցում է «Ermeni haber» լրատվականը, Միացյալ Նահանգներն այդ առաջարկով պատրաստակամություն է հայտնում նաև S-400 հակամարգեր տրամադրելու դեպքում քննարկել 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության վերականգնման հարցը:

Հաղորդվում է, որ F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրին Անկարայի մասնակցությունը կասեցվել էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:

Այս անգամ թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ-ի Եվրոպայի ուժերի նախկին հրամանատար գեներալ Բեն Հոդգեսը: BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է. «Գիտենք, որ S-400-ները պահվում են իրենց տուփերում: (չեն օգտագործվում-խմբ.): Թուրքիան կարող է հետ կանգնել իր քայլից և օրինակ այդ համակարգերը տալ Ուկրաինային ու վերադառնալ F-35-երի ծրագրին»:

Ամերիկացի գեներալն ավելացրել է, որ հասկանում է, որ նախընտրական այս շրջանում Էրդողանի համար դժվար կլինի նման որոշում կայացնելը, սակայն, ըստ Հոդգեսի, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս իմացել է նման հետևանքների մասին:

Դեռևս փետրվարին «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմը թեման օրակարգ էր բերել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Աղբյուրի համաձայն՝ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ թուրք պաշտոնյաները ամերիկյան կողմին տեղեկացրել էին, որ S-400 համակարգերը Կիևին փոխանցելը կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հասկացնելով, որ Անկարայի կողմից այդ առաջարկի ընդունումն իրատեսական չէ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի