Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:05 25-07-2023

Մի ստիպեք ինձ հիշել 2020թ-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին՝ Ստեփանակերտից դեպի Երևան․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցվեց 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիի բնակիչ Միքայել Առաքելյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

«Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժան մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում և կան 120․000 արցախահայության ցեղասպանոթյան վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճը Ձեզ չի՞ տանջում ու Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, հայրենիքի 80 տոկոսի հանձնում։ Հիմա հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան, միթե չեք հասկանում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, մենք մեր սարերի պես անկոտրում ենք, չե՞ք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին»,- նշված էր Փաշինյանին ուղղված հաղորդագրության մեջ։

Լրագրողը դիտարկում արեց նաև՝ հարցին պատասխանելիս՝ ԼՂ-ի փոխարեն օգտագործել Արցախ տերմինը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Արցախ, թե Լեռնային Ղարաբաղ, մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից և նոյեմբերի 9-ի կարևոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ դրույթը։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահը սկսկեց հայտարարել, որ ԼՂ չկա ու մի հրաշքով, այդ թվում հայկական իրականության մեջ շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին ու սկսելով չօգտագործել ԼՂ տերմինը։ Հետո խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավուքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտության մասին։

Ես ասում եմ ԼՂ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում, նրանք, ԼՂ հասկացության օգտագործման մեջ տեսնում են դավադրություն ու օգտագործում՝ Արցախ-Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համաձայնեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման հետ, հո կենացով չէ։ Այդ մեր ընկերը, որ ասում է մենք անկոտրում ենք, կներեք՝ մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020թ-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին ՝ Ստեփանակերտից դեպի Երևան։ Ասում են դավաճան եք, Շուշին հանձնել եք։ Ինչու չեն հրաժարվում դավաճանից փող ստանալուց, գիտե՞ք ինչքան կենացներ եմ լսել, անձամբ ճանաչում եմ այդպես կենաց ասողների, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին, թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը, նշանակում է լինել հերոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ