Ներքին 3 տարի առաջ - 13:49 25-07-2023

Բանակցություններում հաջողություն ունենալը Հայաստանի Հանրապետությանն է հարկավոր․ Նիկոլ Փաշինյան

Անկախ տեղից բանակցողները չեն փոխվում, այսինքն Մոսկվայում է բանակցությունը, թե Վաշինգտոնում, թե Բրլուսելում, բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա բանակցային հերթագայման մեջ ի՞նչ սկզբունքային հարց է փոխվում, արդյոք առաջնահերթությունները նույնն են:

«Այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր: Օրակարգը որեւէ ձեւով չի փոխվում, սկզբունքային հարցերը որեւէ ձեւով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը որեւէ ձեւով չի փոխվում»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությանը, Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ որեւէ տեղ որեւէ հարաբերություններում լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ: Չնայած մյուս կողմից լարվածություն ասվածը նույնպես չպետք է գերագնահատել, որովհետեւ տեսնում ենք, որ ՌԴ-ն եւ Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են: Բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, խնդիրն այն է, թե որքանով են դրանք աճում կոնֆրոնտացիոն տրամաբանության: Ընդհանրապես, հայեցակարգային եւ ռազմավարական առումով մեր պետության ողջ գոյության ընթացքում եղել ենք եւ գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ եւ անվտանգային, եւ զարգացման, եւ միջազգային ազդեցության առումով: Այդ տրամաբանության մեջ մենք, ըստ էության, չենք կարողացել եւ չենք կարողանալու ապահովել մեր երկարատեւ զարգացումը եւ անվտանգության ապահովումը»:

Ինչ վերաբերում է այսօր Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներին, Փաշինյանն ասաց. «Այդ հանդիպումներն առանձին վերցրած հանդիպումներ չեն, ես ակնկալիք ունեմ մեզանից, Հայաստանի ԱԳ նախարարից եւ մյուս գործընկերներից, որ նրանք կկարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի եւս մի քանի հոդված համաձայնեցնել եւ կարողանան ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»:

«Լաչինի միջանցքի հետ կապված հարց քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ՝ 2020 թ. Նոյեմբերի 9-ին, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետևաբար այդ հարթակներում քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկում»,- ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք իր համար անակնկալ էր Շառլ Միշելի հայտարարությունը և արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է Աղդամով Արցախին օգնություն տանելու հարցը, Փաշինյանը պատասխանել է.

«Ինձ համար անակնկալ չէ Միշելի հայտարարությունը, ես նման բան չեմ քննարկել, ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ ունեմ»,- ասել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում