Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:59 15-03-2025

Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ջասթին Թրյուդոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բարեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություներ հետագա գործունեության մեջ:

Այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է Հայաստանի վարչապետը՝ ամենայն բարիք մաղթելով ապագա գործունեության մեջ:

Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին պաշտոնապես ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ