Ներքին 3 տարի առաջ - 17:25 24-07-2023

Գնել Սանոսյանը մասնակցել է Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի բացման արարողությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։

Միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ասիական զարգացման բանկին՝ ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նվիրված և հետևողական աշխատանքը։

«Միջպետական նշանակության այս ճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային կապը հարևան Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի շնորհիվ եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կիրականացվեն՝ զարկ տալով պետության տնտեսության աճին, իսկ տեղական մակարդակում՝ առավել բարեկեցիկ դարձնելով մարզի բնակչության կենսակերպը»,-ընդգծել է նախարարը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ևս ընդգծել է հիմնանորոգված ճանապարհի կարևորությունը բեռնափոխադրման, զբոսաշրջային հոսքերի ավելացման տեսակետից։

«Բարելավված ճանապարհային ենթակառուցվածքը կհեշտացնի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները՝ տալով զարգացման լուրջ հնարավորություններ»,-ասել է Ավետիսյանը՝ իր հերթին երախտագիտություն հայտնելով ՀՀկառավարությանը, Ասիական զարգացման բանկին, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմին, շինարարներին, տեխնիկական հսկողությունն իրականացնողներին, մարզպետարաններին ու համայնքապետարաններին։

Ճանապարհի բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները ավտոբուսով շրջայց են կատարել հիմնանորոգված նոր ճանապարհով, ծանոթացել իրականացված ամբողջ աշխատանքի հետ, այդ թվում դիտարկել են քարաթափումից պաշտպանող ցանցերը։ Քարաթափման վտանգ ներկայացնող ճանապարհամերձ ժայռային զանգվածներին ամրացվել է շուրջ 31․5 հազ․ քմ պողպատե պաշտպանիչ ցանց, կառուցվել են շուրջ 750գմ բետոնե պաշտպանիչ պատեր։

Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կրճատվել է 11 րոպեով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում