Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:00 14-07-2023

Հաճախորդներից բողոքներ չենք ստացել․ «Բոնուս» սուպերմարկետի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Oragir.News էր ահազանգել քաղաքացի և հայտնել․ «Զզվելով ենք օգտվում խանութից։ Սննդի միջից է՛լ մազ ենք գտնել, է՛լ տառական։ Խանութ չի՝ խոզանոց է»։ Ի նկարի ունենալով Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/7 հասցեում գտնվող «ԲՈՆՈՒՍ» սուպերմակետը։

Քաղաքացու ահազանգի ի պատասխան Oragir.News-ը նկարահանում իրականացրեց խանութում։ Զրուցելով խանութի թիմի համակարգող Հովհաննես Հարությունյանի հետ, ով ասաց, որ երբևէ հաճախորդներից բողոք չեն ստացել սննդի և մաքրության հետ կապված։

«Ճիշտն ասած չենք ստացել բողոքներ, կարծում եմ ամենաառաջինը մեզ կդիմեին այդ հարցով, իսկ հակասանիտարական վիճակի մասին բողոքն ուղղակի աբսուրդ է։ Քաղաքացին նման բաներ չէր կարող մեր ցանցում տեսնել։ Տեսչական մարմինն էլ ինչ-որ մեկի դիմելով չի գալիս ստուգում, մեզ մոտ ստուգումներ լինում են գրեթե ամիսը մեկ անգամ, և այս ընթացքում որևէ խախտում չի հայտնաբերվել»,-ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ այն լուսանկարները, որոնք Oragir.News-ին տրամադրել է քաղաքացին իրենք նույնպես տեսել են, և կարծում են, որ դա նկարել է աշխատակիցներից մեկը, քանի որ կան նաև լուսանկարներ, որոնք չեն համապատասպանում քաղաքացու նշաված ժամանակահատվածին․ «Սղոցի նկար կա, որը նկարված է կեղտոտ վիճակում, իսկ այդ սղոցի դանակն արդեն մեկ ամսից ավել է ջարդված է, նորն ենք պատվիրել, դեռ չի եկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում