Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:41 08-07-2021

Պատգամավորական մանդատը, հավատացեք ինձ, բոնուս քարտ չի, որ շահողը ուրախանա. Նաիրա Զոհրաբյան

Այսօր կրկին ռազմագերիների ու անհետ կորած զինվորների ծնողների հետ էի հանդիպում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես արդեն սովորել եմ ամեն օր լսել զարհուրելի ու անտանելի ցավի մասին իրենց պատմությունները։

Ես արդեն անգիր գիտեմ զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինվորի նախասիրություններն ու անգամ սիրած աղջիկներին, որ դեռ սպասում են։

Ու հիմա այն, ինչի պիտի ասեմ, թվում է, թե կապ չունի գերեվարված ու անհետ կորած տղաների և նրանց ծնողների մեծ ցավի հետ։

Որոշել էի գոնե մի ինչ-որ ժամանակ ոչինչ չխոսել։ Որովհետև ինձ եւս լռություն է պետք՝ հասկանալու և վերլուծելու շատ ու շատ բաներ։

Բայց հիմա պիտի խոսեմ իմ ընկերոջ՝ Գեղամ Նազարյանի մասին, ում հետ մենք աշխատել ենք «Հայկական ժամանակում» և ում հետ կռիվ ենք տվել հանուն ավելի լավ Հայաստանի։

Ինձ դուր չի գալիս մանդատային այս անառողջ աժիոտաժը։ Պատգամավորական մանդատը, հավատացեք ինձ, բոնուս քարտ չի, որ շահողը ուրախանա։ Դա ծանր, ծանր ու ահավոր պատասխանատու աշխատանք է։

Ու հատկապես այս խորհրդարանում պիտի լինեն մարդիկ, ովքեր անդունդի եզրին կանգնած մեր հայրենիքը գոնե փորձեն հետ պահել անդառնալիության կետից։

Պատգամավոր լինելը շաուրմա սարքել չի, որ նստեն, նայեն՝ ոնց են սարքում ու կամաց-կամաց ձեռքները վարժվի սոխի չափը ճիշտ բռնելուն։

Ու ոչ էլ այդ աթոռին երկար նստելուց է գալու քաղաքական փորձառությունը։ Ինձ հետ տարիներ շարունակ պատգամավորի աթոռին նստել են մարդիկ, ովքեր մինչև վերջ խորհրդարանը «ռայսովետ» էին կոչում։

Ասածս ինչ է՝ Գեղամը ամեն օր աշխատում է զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների հետ՝ որպես նրանցից մեկը, ում Աբգար որդին զոհվեց այս պատերազմում։

Ես չեմ վիճարկում պատգամավորի մանդատ ստացած որևէ մեկի հայրենասիրությունը։

Դեռ չեմ վիճարկում, որովհետեւ դեռ նրանց աշխատանքը չեմ տեսել։ Բայց մի բանում վստահ եմ՝ Գեղամը պիտի լինի խորհրդարանում։

Հազարավոր զոհված ու հարյուրավոր անհետ կորած զինվորների ընտանիքներ իրենց ներկայացուցիչը պիտի ունենան խորհրդարանում։

Ամեն ինչ չէ, որ պիտի որոշվի ձեւական, անիմաստ ու արհեստական քվոտաներով։

Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք ու երբեմն նաև, այո, ոչ ստանդարտ լուծումներ են պետք։

Ես կուզենայի Գեղամին տեսնել խորհրդարանում, կուզենայի տեսնել Արեգնազ Մանուկյանին, Ռուբեն Մելքոնյանին, Սայաթ Շիրինյանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը