Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:04 13-07-2023

Ինձ հեռացնելը ճիշտ չէր. Թագուհի Թովմասյան

Ինձ չներվեց այն, որ ես 2020 թվականին դուրս եկա Նիկոլ Փաշինյանի թիմից և հայտարարեցի, որ հայրենիքը հանձնողների հետ ճանապարհ չունեմ անցնելու։ Սա նաև վրեժխնդրություն է Ազգայի ժողովի ամբիոնը գրավելու իմ ակցիային ի պատասխան, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներել ինձ, որ ես ԱԺ ամբիոնից, նայելով իր աչքերի մեջ, ասացի՝ դուք դավաճան եք, դուք խաբել եք ու ստախոս եք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը, ով նախօրեին զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորություններից։

Անդրադառնալով լիազորությունների նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որ Թագուհի Թովմասյանը չի կատարել իր պարտականությունները, բացակայել է նիստերից, ինչպես նաև արժանապատվության վիրավորման, ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ Թովմասյանն ասաց․ «Հովիկ Աղազարյանին մի ցիտեք ինձ հարցեր տալուց, նա չէ, որ պետք է գնահատական տա իմ աշխատանքին, նա ընդամենը մարիոնետ էր այս ամբողջ պրոցեսի մեջ, և ինքը հաճույքով կատարեց իր դերը։

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքի որակին և ակտիվությանը, ապա ամենատարբեր հարցումներով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը և հանձնաժողովի նախագահի գործունեությունը եղել է խորհրդարանի ամենաակտիվ հանձնաժողովներից և հանձնաժողովի նախագահներից մեկը։

Իմ միջազգային բոլոր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ և միջազգային կառույցների ներկայացուցիչները, և օտարերկրյա դեսպանությունները Հայաստանում, բոլորը միաբերան արձանագրել են, որ ամենայն ակտիվությամբ աշխատել են խորհրդարանում, հենց մեր հանձնաժողովի հետ։ Նրանք միշտ ողջունել են, որ Հայաստանում պարլամենտական օմբուցմենի ինստիտուտը անշահախնդիր կայանում է»։

Նրա խոսքով՝ գործընթացը կասեցվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանը բոլոր սահմանադրական մարմինները վերացրել էր և՛ օմբուցմենի գրասենյակն է օկուպացված, և՛ կենտրոնական հանձնաժողովի պաշտոնն է օկուպացված, և՛ ԲԴԽ նախագահի պաշտոնն է օկուպացված Քաղաքացիական պայմանագրի կողմից։

«Նրանք բոլորը զբաղեցնում են կուսակցական անձիք, և միայն պարլամենտական հանձնաժողովի մարդու իրավունքների նախագահն էր, որ անկուսակցական էր, ՔՊ-ի դեմ տեսակետներ էր հայտնում, և իրեն իրավունք էր վերապահում պաշտպանելու քաղաքացիների իրավունքները, ընդհուպ մինչև Փաշինյանի կողմից ոտնահարված քաղաքացիների իրավունքները։

Եվ այս չակերտավոր հանդգնությունը ինձ չներվեց։ Եվ ինձ հեռացնելը բնականաբար ճիշտ չէր, քանի որ խորհրդարանը կորցրեց այլընտրանքային տեսակետ հայտնելու իր հնարավաորությունը կոնկրետ խորհրդարանական պաշտոնյայի կողմից»։

Հարցին՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ անաշխատունակ է, ի՞նչ է պատահել, Թովմասյանն ասաց, որ այդ մասին մանրամասներ հայտնել չի ցանկանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը