Ներքին 3 տարի առաջ - 00:33 13-07-2023

Երևանցիների կողմից ներկայացված բազմաթիվ խնդիրների լուծումներն արդեն իսկ ուսումնասիրվում են․ Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մեկ ամիս է՝ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնական էջում գործում է քաղաքացիների առաջարկությունների հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու մայրաքաղաքում իրենց կողմից նկատված հիմնախնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկները։
Միևնույն ժամանակ, մեր թիմակիցները Երևանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներում նույնպես վերհանել են հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկները։
Ավելի քան 700 էլեկտրոնային նամակների և 6000-ից ավել անմիջական շփումների արդյունքում՝ մեր քաղաքացիները ներկայացրել են Երևանի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայիններն են՝

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ կանգառներում երկար սպասել, խցանումներ, երեկոյան ժամերին տրանսպորտի բացայակություն, գերծանրաբեռնված ավտոբուսներ և այլն,
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՝ խցանումներ, կայանտեղիների բացակայություն, չնշագրված փողոցներ և այլն,
ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ փոշու մեծ քանակություն օդի մեջ, անկանոն շինարություն և այլն,
ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ՝ զբոսնելու այգիների սակավություն, ոռոգման վատ համակարգ,
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ջրի որակի խնդիր, ջրամատակարարման անջատումներ, փողոցներում անընդհատ շինարարություն ինչ-որ խողովակների անցկացման համար և այլն:

Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծումներն արդեն իսկ ուսումնասիրվում են մեր թիմի մասնագետների կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք քննարկում են մեր միջազգային գործընկերների հետ և, շուտով, Երևանի ավագանու ընտրությունների մեր նախընտրական ծրագրում մենք հանրությանն ենք ներկայացնելու այդ խնդիրների բացառիկ արդյունավետ ու արագ լուծումներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի