Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:20 27-06-2021

Հրապարակված ընտրական ցուցակները ուսումնասիրվում են, ամփոփելուն պես կդիմենք Սահմանադրական դատարան․ Արամ Վարդևանյան

ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան անդրադարձել է իրենց կողմից ԿԸՀ ներկայացված դիմումի առանձնահատկությանը։ Նա մասնավորապես նշել է, որ իրենց դիմումը տարբերվում էր նրանով, որ իրենք փորձել ենք հարցը ներկայացնել ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի մեջ:

«Ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ ՀՀ-ում որպես իրավական փաստ արձանագրվել է իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի կողմից կայացված վճռով»,-հավելել է նա: Նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ է եղել:

«Ունենք իրավիճակ, երբ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ, դրան զուգահեռ կան տեսանյութեր, բազմաթիվ ահազանգեր, թե ինչպես են զինծառայողներին ոչ թե ուղղորդում, այլև հրամայում՝ ինչպես քվեարկել»,-ասել է նա՝ ընդգծելով, որ փորձել են տեղեկություն ստանալ, թե զինծառայողները որ ընտրատեղամսերում են քվեարկելու, սակայն այդ տվյալները գաղտնի են պահվել:

Վարդևանյանը նշել է նաև, որ ուսումնասիրում են հրապարակված ընտրական ցուցակները, ամփոփելուն պես դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան:

Վարդանյանն արձանագրել է նաև, որ ընտրություններին մասնակցող քաղաքացիների 100․000-ից ավելիի անձնագրերը չեն աշխատել։

«Նորություն չէ, որ ընտրական ռեգիստրը և ցուցակները ուռճացված են։ Դա համակարգային խնդիր է, բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցել է 49 տոկոսը և այդ մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել, սա կարող է տարատեսակն ընտրակեղծարարական մեխանիզմների իրագործման գործիք լինել։Առնվազն տարակուսելի է, թե ինչպես է ստացվում, որ ընտրական տեղամասերում, որոնցից որևէ մեկում վերահաշվարկ կատարվել է, «Հայաստան» դաշինքի ձայները շատանում են։ Նաև առհասարակ ընտրական իրավունքի իրացման մասով խնդիրները, որոնք Անձնագրային և վիզաների վարչությունն առաջացրեց։ Խոսքը հատկապես գնում է Արցախի Հանրապետությունից ստիպված Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց մասով։ Hազարավոր մարդկանց պարզապես թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, բայց որոշներին էլ թույլ են տվել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը