Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:42 12-07-2023

Իրեն չենք վստահում, բայց այս րոպեին պետք չէր նրան հեռացնել․ քաղաքացիները՝ Թագուհի Թովմասյանի մասին

Թագուհի Թովմասյանը երեկ հեռացվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ էր քվեարկել 62 պատգամավոր, 1-ը դեմ է եղել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքվեց՝ ինչպե՞ս են գնահատում Թովմասյանի աշխատանքը։

«Ինքը որոշակի չափով աշխատում էր ի օգուտ ժաողովրդի, հիմա ով ժողովրդի համար աշխատում է, նրան ազատում են»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ Թագուհի Թովմասյանին չեն ճանաչում, ոմանք էլ կարծում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, քանի որ հոգնել են։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը