Ներքին 3 տարի առաջ - 20:30 11-07-2023

«ՀայաՔվեն» չի կարող հանգեցնել պատերազմի․ քաղաքագետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Սա առաջին և վերջին դեպքը չի լինի, որ Արցախը գազազրկվում է․սա թեթև ուժի կիրառում է ադրբեջանական իշխանության կողմից և սրանով ադրբեջանական իշխանությունը ցույց է տալիս, որ գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ինտերնետի մատակարարման առումով Արցախը ամբողջությամբ կախված է պաշտոնական Բաքվից։Ի դեպ նշեմ, որ այս ամենի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով հանձնելով համապատասխան տարածքները Ադրբեջանին, բացարձակ չցանկացավ այդ տարածքներով անցնող այդ ենթակառուցվածքները ՝Արցախը Հայաստանին կապող գազամուղը, Արցախը Հայաստանին կապող էլեկտրալարերը և մալուխը տեղափոխել այն տարածք, որն իբրև վերահսկվելու էր ռուս խաղաղապահների կողմից»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի բլոկադան, առհասարակ Արցախի շուրջ կատարվող իրադարձությունները ամբողջությամբ պայմանավորված են Նիկոլ-Ալիև, կամ Ալիև-Նիկոլ տանդեմի համատեղ գործողություններով։

«Արցախում 120․000 հայ շրջափակման մեջ են գտնվում և շարունակում են շրջափակման մեջ գտնվել, որովհետև այդ ամենը Ալիև-Նիկոլ համատեղ գործունեության արդյունքում է և ամեն ինչ արվում է, այդ թվում նաև Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի արցախահայերը ընդունեն Ադրբեջանի առաջարկը և ինտեգրվեն Ադրբեջանի տարածք»,-ընդգծեց Համբարյանը։
Գագիկ Համբարյանի կարծիքով՝Ադրբեջանը բացարձակ մտադրություն չունի փոխել որևէ մարտավարություն, այս մարտավարությունը Ադրբեջանը ընդունել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Արցախը ճանաչեց, որպես Ադրբեջանի մաս՝փաստացիորեն թույլ տալով, որ Բաքուն տեղադրի իր անցակետը Հագարի կամրջի վրա և փակի Բերձորի ճանապարհը։
«Այո ռուս խաղաղապահները իրենց բարձունքին չեն գտնվում , բայց ամեն դեպքում պետք է նաև նշենք, որ այս ամենի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,-շեշտեց Համբարյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադառնալով Հայաքվե նախաձեռնությանը, հայտարարեց․

«Ես շատ մեծ հույսեր չունեմ Հայաքվեից և նմանատիպ նախաձեռնություններից, բայց ամեն դեպքում այս ամենը կարող է հետագայում օգտագործվել ընդդիմության կողմից, որպեսզի ՀՀ իշխանություններին պարտադրի փոխելու Արցախյան հարցի վերաբերյալ տեղի ունեցող գործընթացները։Ես ողջունում եմ Հայաքվեի նախաձեռնությունը։Իշխանականների հիստերիան պայմանավորված է նրանով, որ համապատասխան ստորագրությունների պարագայում իրենք ըստ օրենքի՝պարտավոր են գնալ ինչ-ինչ քայլերի և սա նրանց իրոք նյարդայնացնում է և բացահայտում է նրանց թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայելու ամբողջ պերճանքը, նրանց խեղճ վիճակը։Հենց սրանով է պայմանավորված, քայլիստ պատգամավոր Գևորգ Պապոյանի անհեթեթ, զավեշտալի մեկնաբանությունը , որ Հայաքվեն պատերազմ է բերելու Հայաստան։Այդ զավեշտալի կերպարին ասեմ, որ Հայաստանին պատերազմ բերել է իրենց քաղաքական թիմը, իրենց պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով 2018թ․-ին գալով իշխանության իր սեփական կետից է բանակցել, եւ այն ինչ ցանկացել է։ Հայաքվեն որևիցե ձևով չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացին, կամ առավել ևս պատերազմ բերել։Պատերազմը Հայաստան բերել է Նիկոլը և շարունակում է բերել, քանի որ ինքը լինելով կապիտուլյանտ չի կարող հավասարը՝հավասարին բանակցել իրեն կապիտուլյացիայի ենթարկած Իլհամ Ալիևի հետև շարունակելով զիջումները փորձում է իբրև թե խաղաղություն բերել, բայց իրականում ինքը շատ լավ գիտի, որ ինքը նորանոր աղետներ է բերելու Հայաստանի գլխին»,-հայտարարեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի կարծիքով՝այս իրավիճակի միակ ելքը իշխանության փոփոխությունն է, բանակցողի փոփոխությունը, որովհետև չի կարող թուրքի կողմից նսեմացված Նիկոլ Փաշինյանը հավասարը՝հավասարին բանակցել թուրքերի հետ։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի