Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:40 11-07-2023

Արմեն Աշոտյանը քաղաքականապես «հերձում» էր Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերը․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է անազատության մեջ։ Երեկ ավագ որդու՝ Գոռի, ծննդյան տարեդարձը Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է նամակով։

Նշենք, որ կա արգելանք, որով ՀՀԿ փոխնախագահը չի կարող հեռախոսազանգեր և տեսակցություններ ունենալ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաև Արմեն Աշոտյանի ընկերներից է, ասաց, որ այդ արգելանքը դատարանի որոշումն է և աբսուրդ է։

«Այն, ինչ այսօր կատարվում է, արվում է Արմենի հանդեպ, դա այն, որ ասում են «Чистой воды» քաղաքական հետապնդում է։ Այն, ինչ արվում է այսօր Արմեն Աշոտյանի հանդեպ, դա հստակ քաղաքական հաշվեհարդար է։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ունի մեկ թշնամի, Նիկոլ Փաշինյանի թշնամին ինտելեկտուալ, մտածող հայն է։

Նիկոլ Փաշինյանի թշնամին չեն դատարկ, աղմկարար տարբեր ընդդիմադիրներ, որոնցից լցված են նաև խորհրդարանում։ Նրանք Նիկոլի իշխանության ցեմետ-բետոնն են։ Կներեք, այդ հավայի, դատարկ աղմկարարները։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը ինտելեկտուալ, մտածող մարդն է։ Ցավոք սրտի, նրա օպոնենտների դաշտում քաղաքականապես գրագետ, այնպես, ինչպես Արմեն Աշոտյանն էր քաղաքականապես «հերձում» Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերը և մանիպուլիացիաները, երևի մատների վրա կարելի է հաշվել այդպիսի գործիչների, մնացածները դատարկ աղմկարարներ են, որոնք ուղղակիորեն ցեմենտ-բետոնում են սրա իշխանությունը, ուստի և Նիկոլ Փաշինյանը հստակ, թիրախային փակում է, կալանավորում է բոլոր նրանց, ումից տեսնում է վտանգ»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։

Զոհրաբյանը նշեց, որ Արմեն Աշոտյանի պես քաղաքական գործիչների, ովքեր բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացաները և ստերը, կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ «Այնպես, ինչպես Արմենն էր «հերձում» Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացաները թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս՝ միջազգային իր կապերով, վստահեցնում եմ ձեզ՝ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այդ գործիչներին։ Այս է պատճառը, որ Արմեն Աշոտյանը այսօր կալանված է, Արմեն Աշոտյանի տեսակցությունը հարազատների համար, մերձավորների, նրա կնոջ, տղաների համար փակված են։ Հասկանո՞ւմ եք, աբսուրդ է, երբ որ լսում ես այն ձայնագրությունը, որ իբր ներկայացրել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը կալանք ընտրելու համար, սա ես կարծում եմ, Արմեն Աշոտյանի փաստաբանները մինչև եվրոպական դատարան պիտի դիմեն։

Եվ ես վստահ եմ, որ եվրոպական դատարանում սա նախադեպային, խայտառակ դեպք է լինելու քննության և Հայաստանի Հանրապետությունը, որպես պատասխանող կողմ, հիշեք, տարիներ անց Արմենի գործով հսկայական տույժեր ու տուգանքներ է լուծելու մեկ մարդու վրեժխնդրության և մեկ մարդու կապրիզի համար»,- ասաց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ այսօր Հյուսիսային պողոտայում, ժամը 18։00-ին, կազմակերպել է ակցիա՝ ֆոտո-նկարների ցուցադրություն «Դեմեկրատիայի իրական դեմքը» վերնագրով, որում իր առանցքային տեղը ունի նաև Արմեն Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը