Ներքին 3 տարի առաջ - 19:43 10-07-2023

Քանի որ աղբամաններում աղբ կա, այն լվացվում է միայն դրսից. քաղաքապետարան

Քաղաքացի Էդուարդ Հայրումյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը վերջին օրերին շատ լավ տեմպով աղբամաններնա լվանում։ Ես ճիշտն ասած դրական էմոցիաներով հետևում էի, քանի որ դա նորմալ, ճիշտ որոշումա։
Բայց էսօր պարզվեց, որ փաստորեն աղբամանների մեջը միայն պաշտոնական տեսախցիկների առաջ են լվանում, իսկ իրականում լվանում են լիքը աղբով աղբամանները՝ այսինքն միայն դրսից են լվանում։
ԵԱՍՄ ջան, եթե ի սկզբանե որոշված էր աղբամանների ներսն էլ լվանալ՝ ինչը շատ ճիշտ կլիներ, ապա հսկեք, որպեսզի ճիշտ կատարվի գործընթացը»,- գրել էր Հայրումյանը։




Oragir.News-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե ինչն է պատճառը, որ աղբամանները լվացվում են ընտրողաբար։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Աղբամանները, որոնք տվյալ պահին գտնվում են ամբողջովին մաքուր վիճակում ՝ առանց աղբի, այդ աղբամանները լվացվում են ամբողջությամբ ՝ ներսից և դրսից, իսկ այն աղբամաններում, որոնցում աղբ կա, մաքրվում է միայն դրսից, այսպես ասած, էսթետիկ վիճակը պահելու համար։ Բայց առհասարակ նպատակն այն է, որ թե՛ ներսից, և՛ թե դրսից իրականացվի այդ ամբողջ պրոցեսը»,- ասաց Կոստանյանը։



Հարցին, թե ինչու է այդ մեթոդը գործում, Կոստանյանն ասաց.«Ստացվում է այնպես, որ մի վարչական շրջան դուրս է գալիս 4 աղբատար մեքենա և ֆիզիկապես անհնար է, որ ամեն կետի հետևից ջրցան մեքենան գնա և հերթով մաքրություն անի։ Եթե այդ պրակտիկայով աշխատենք, մենք խնդիր կունենանք աղբահանությունը ժամանակին իրականացնելու համար։ Դրա համար արվում է այդպես, եթե ջրցանը մոտենում է, դատարկ է՝ լվանում է ամբողջությամբ ներսից և դրսից, իսկ եթե մեջը աղբ է լինում՝ լվանում է միայն դրսից»։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի