Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:41 10-07-2023

Ինքն իրեն չէր կարող կրակել․ դեպքից 1 տարի անց 19-ամյա զինծառայողի սպանությունը չի բացահայտվել

Շուրջ 1 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանությունը դեռ չի բացահայտվել։

Զինծառայողի հարազատները դեռ նախորդ տարվանից ահազանգում էին, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի կատարվածը ինքնասպանություն որակեն, ինչը իրենք բացառում են։ Զինծառայողի հայրը դեռ ամիսներ առաջ էր հայտնել, որ տղայի վիրավորումը եղել է աչքի հատվածում, բայց այնպես, որ աչքը չի վնասվել․

«Ես տեսել եմ, թե որ հատվածում էր խփածը, եթե ինքն իրեն խփեր․․․ Գնդակը երեխու աչքի անկյունից՝ դեպի քթի կողմից էր մտել, այնպես, որ աչքը չէր վնասվել․․․»,- ասել էր զինծառայողի հայրը՝ Արմեն Մանուկյանը։

Մահացած հայտնաբերված զինծառայողի եղբայրը՝ Զավեն Մանուկյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ օրերս հանդիպել է քննիչի հետ, վերջինս հայտնել է, որ գործը ավարտական փուլում է․
«Գնացել էի Սիսիանի քննչական, քննիչի հետ եմ հանդիպել, ասաց՝ գործը փոխանցել է փորձագետներին, մնացածը արդեն դատարանը որոշում կկայացնի։ Իրենք ինքնասպանության վարկածն են առաջ քաշում։ Այս դեպքի առնչությամբ դիրքի ավագին կալանավորել էին, 10 ամիս նստելուց հետո՝ հուլիսի 7-ին ազատ են արձակել, գնացել է ծառայությունը շարունակի՝ մինչև դատարանը վճիռ կայացնի։

Եղբայրս 1 տարվա ծառայող էր, նորակոչիկ չէր, որ ասեն՝ մի բանից նեղվել ու ինքն իրեն կրակել է։ Եղբորս հետ դեպքից 1 շաբաթ առաջ էի խոսել, ոչ մի արտառոց բան չկար, տրամադրությունը նորմալ էր ու մի շաբաթ հետո լսում ենք․․․
Ուզում եմ հավատալ, որ իրավապահ մարմինները ճիշտ որոշում կկայացնեն, գործն իրենց ուզածով չեն փակի, մեզ լռեցնելու համար չեն ձգձգի, քանի որ իրենց համար անհայտ բան չկա, ինչ կա, իրենք այդ մասին գիտեն։

Եթե իրենք գործը տանեն նրան, որ կատարվածը ինքնասպանություն որակեն, ապա մեզ համար բոլորն են մեղավոր լինելու, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, քանի որ ախպերս իրենց է վստահված եղել, պետությանն է վստահված եղել։ Դեպքից 1 տարի է անցել, բայց եղբորս սպանողը չի հայտնաբերվել»։

Քննչական կոմիտեից Oragir.News-ին հայտնեցին, որ այս վարույթով նախաքննությունը շարունակվում է․
«Մեկ անձ ունենք մեղադրյալի կարգավիճակում, մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:

Փորձաքննություններ ունենք նշանակված, որոնց եզրակացությունները դեռևս չենք ստացել, դրանց արդյունքներին ենք սպասում՝ վերջնական իրավական գնահատականներ տալու առումով։

Մեղադրյալը եղել է անազատության մեջ՝ կալանքի տակ, բայց կալանքի առավելագույն ժամկետի լրանալու կապակցությամբ ազատ է արձակվել։ Դատավարական օրենսգրքով սահմանված կարգով ավելի պահելու իրավունք և հնարավորություն չկար, ազատ է արձակվել, բայց քննությունը շարունակվում է, կստանանք փորձաքննության եզրակացությունները և վերջնական հետևություններ կարվեն»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 14-ին մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»