Ներքին 3 տարի առաջ - 18:15 14-08-2023

«Սուրմալու»-ի ողբերգական դեպքից մեկ տարի անց

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անցել է մեկ տարի։ Պայթյունի հետևանքով առաջացել էր հրդեհ, խոշոր ավերածություններ։ Պայթյունի պատճառով զոհվել էր տասյոթ մարդ, այդ թվում հղի կին և փոքրիկ երեխա, իսկ մեկ մարդ էլ մինչև օրս համարվում է անհետ կորած։

Պայթյունի հետևանքով զոհված անձանց հիշատակի համար օգոստոսի 17-ը և 18-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված էր որպես սգո օր։

Ի հիշատակ զոհերի, որոնց կյանքն ընդհատվեց ողբերգական պայթյունի հետևանքով, այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի մուքտի դիմաց դրված էին ծաղկեպսակներ։

Oragir.news-ն այսօր շրջել է առևտրի կենտրոնում և փորձել «Սուրմալու»-ի աշխատակիցներից հետաքրքրվել, թե ի՞նչ են հիշում այդ ողբերգական օրվանից, կամ արդյոք ներկա եղե՞լ են այդտեղ, սակայն նրանք խուսափում էին տեսախցիկի առաջ խոսելուց։ Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ չի ուզում խոսել այդ մասին, քանի որ վախենում է կորցնել աշխատանքը։

Չնայած նրան, որ շատերը խուսափում էին տեսախցիկի առաջ խոսելուց, աշխատակիցներից մեկն, առանց տեսախցիկի առաջ խոսելու նշեց, որ շատ լավ է հիշում այդ օրը։

Մեր զրուցակիցն ասաց, որ աշխատելիս են եղել և լսել են ուժեղ ձայն։ Նրա խոսքով՝ տպավորություն էր, որ ԱԹՍ է աշխատում, և հետո նկատել են, որ ժողովուրդը այս ու այն կողմ է գնում։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ միայն պայթյունը բավական էր, որ այդ օրը երբեք չմոռանան։

Ինչ վերաբերում է պայթյունի պատճառին, աշխատակիցն ասաց․

«Ասում են, որ դա եղել է հրավառություններից, բայց սենց, որ նայում ենք, դա դժվար այդպես եղած լինի։ Հնարավոր է հրավառությունից էլ եղած լինի, որովհետև էդ օրը շոգ էր։ Հնարավոր է, բայց դժվար հրավառությունն այդպես կարողանար տարածք վերցնել։ Տպավորություններն, ապրումները շատ սարսափելի են։ Անգամ հիշելուց, մեր ժողովրդական լեզվով ասած՝ ջանով սարսուռ է անցնում։ Շատ սարսափելի էր, ոնց որ էդ պահին պատերազմի դաշտում լինեինք»։

Հիշեցնենք, որ հրդեհի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը, ինչպես նաև երեք տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել էր պայթյունը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը