Ներքին 3 տարի առաջ - 13:48 08-07-2023

Մարտակերտի բնակիչը իր ավտոմեքենայում մահացած 2 երեխա է հայտնաբերել

Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։

Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։

Հաղորդումը փոխանցվել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել է երեխաների որոնման աշխատանքները։

Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել:

Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:

Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։

Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն