Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:08 06-07-2023

Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ ուղարկվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ Ստփանեկերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ։

Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի։
«Մենք ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ից ստանձնած պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի վերացնեն Լաչինի միջանցքի արգելափակումը։

Եթե նրանք ջանքեր գործադրած լինեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով, սակայն, այս պահի դրությամբ Արցախում այլ խաղաղապահ ուժերի տեղակայումն այդքան էլ իրատեսական չէ։

Արցախի արտգործնախարարն ասաց, որ սպասում են Վլադիմիր Պուտինից պատասխան և հստակ քայլեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում