Ներքին 3 տարի առաջ - 00:17 05-07-2023

Ալիևը կրկնեց, որ Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել, այսպես կոչված, «Վրեժ-3» նախագիծը․ Լիլիթ Գալստյան

Ադրբեջանը բացահայտորեն ցեղասպանություն է ցուցադրում և ստիպում Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը լքել իրենց տները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ԵԱՀԿ ԽՎ տարեկան լիագումար նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մինչ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը շարունակվում է առանց միջազգային հանրության կողմից որևէ պատժամիջոցի, Ադրբեջանն ու Թուրքիան առաջ են մղում իրենց պանթյուրքիստական ​​գաղափարը՝ միջազգային իրավունքի լիակատար անտեսմամբ, նշել է պատգամավորը։

«Ցավոք սրտի, դժվար պահպանել լավատեսությունը, երբ հենց երեկ Ալիևը կրկնեց, որ Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել, այսպես կոչված, «Վրեժ-3» նախագիծը։ Ուշադրություն դարձրեք, այստեղ հիմնական բառը վրեժն է։ Դժվար է լավատեսություն պահպանել, երբ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը փորձում է մոլորության մեջ գցել վեհաժողովը։ Այս իրավիճակը հիշեցնում է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ողբերգական հիշողությունները»,- շեշտեց Լիլիթ Գալստյանը։

Հայ պատգամավորը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ-ին ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։

«Ձեր հանդուրժողականությունը կանաչ լույս կծառայի Ադրբեջանին՝ շարունակելու էթնիկական զտումների քաղաքականությունը, հին քրիստոնեական քաղաքակրթության արտաքսումն իր հայրենիքից։ Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը զոհաբերվի աշխարհաքաղաքական շահերին։ Ագրեսիայով ուղեկցվող խաղաղության ջանքերը չեն կարող կայունություն ապահովել։ Ադրբեջանի ցեղասպան պահվածքը վկայում է այն մասին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար