Ներքին 3 տարի առաջ - 23:39 03-07-2023

Վարուժան Ավետիսյանի որդուն Փաշինյանին «դավաճան վիժվածք» անվանելու համար ձերբակալել են ու մոռացել նրա մասին

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և նրա կինոջ՝ Աննա Հակոբյանի՝ Երևանում զբոսանքի ժամանակ ձերբակալվել է ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը։

Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ավետիսյանին երեկ երեկոյան ձերբակալել են, տեղափոխել ՁՊՎ և մոռացել, որ նման մարդ կա ձերբակալված։

«Երեկ 22։00-ից մինչ այս պահը բացարձակ ոչ մի գործողություն չի կատարվել։ Այսինքն՝ մենք հիմա նստած սպասում ենք, թե քննիչները երբ կբարեհաճեն ինչ-որ բան անել։ Մենք այս պահին միան ժանոթ ենք ձերբակալման որոշմանը, և վերջ, ուրիշ բան մեզ չեն ներկայացրել, Դավիթի հետ որևէ գործողություն չի կատարվել»։

Պապիկյանը պատմեց, որ Փաշինյանին դրսում տեսնելուց հետո Ավետիսյանը մոտեցել է ու ասել, որ նա պատասխան է տալու իր զոհված ընկերների համար։

«Հետո երբ իրեն գցել են գետնին, նաև գոռացել է «դավաճան վիժվածք»։ Այս երկու բառերի համար նրան ձերբակալել են, գնահատել են դա որպես հայհոյանք, արարքը՝ որպեսս խուլիգանություն և ձերբակալել են։ Այս իրավիճակին անհնար է իրավաբանական գնահատական տալ, քանի որ այստեղ իրավաբանություն չկա, բայց քաղաքական իմաստով կարող եմ ասել, որ փորձ է արվում վախեցնել Դավիթ Ավետիսյանին ու սրա միջոցով վախի մթնոլորտ ձևավորել իր ընտանիքի ու հարազատների շրջանում։ Եթե հաշվարկը սա է, ապա սխալվել են»։

Հարցին, թե երբ բարձրաստիճան ղեկավարները դուրս են գալիս հանրության մեջ, պե՞տք է հաշվի առեն, որ իրենց նկատմամբ կարող է նման վերաբերմունք լինել, նա ընդգծեց, որ ամեն անգամ, երբ ՔՊ-ականները դուրս են գալիս քայլելու, որևէ մեկը դառնում է մեղադրյալ։

«Իրավաբանության մեջ կա «առավել վտանգի աղբյուր» հասկացությունը․ այս մարդիկ առավել վտանգի աղբյուր են հանդիսանում ՀՀ քաղաքացիների համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան