Ներքին 3 տարի առաջ - 17:44 22-11-2022

Ի՞նչ բուժզննում, Վարուժան Ավետիսյանի առողջական խնդիրը շատ ավելի բարդ է․ Արա Պապյան

Վարուժան Ավետիսյանին զննած բժիշկներին պետք է հարցնեք, թե բուժզննում ասելով ինչ նկատի ունեն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺԲ անդամ, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության տարածած հայտարարությանը, որ Վարուժան Ավետիսյանը բուժզննում է անցել և նրա առողջական վիճակը բավարար է։

«Եթե զննությունը ճնշումն ու ջերմությունը չափելն է, իհարկե, ո՛չ ճնշում ունի, ո՛չ էլ տաքություն ունի։ Խնդիրը շատ ավելի բարդ է։ Այդ մարդու մոտ պարբերաբար սրացում է տեղի ունենում։ Մի հիվանդություն, որն առ այսօր Հայաստանում ի վիճակ չեն եղել պարզել։

Մարդը երկու անգամ հայտնվել է կոմայի մեջ։ Եվ իրեն փրկել է միայն արագ դիալիզին միացնելը և օրգանիզմը մաքրելը։ Դա եղել է այն ժամանակ, երբ նա դեռ ազատության մեջ էր։ Եթե այդ նույն կոման տեղի ունենա բանտում՝ էդ մարդը կմահանա, որովհետև, վստահաբար, մի քանի ժամվա ընթացքում հնարավոր չէ դիալիզի մոտ հասցնել․ դա կարող է լինել գիշերը, երբ մարդ չկա, դա կարող է լինել շաբաթ- կիրակի, երբ անգամ ցերեկային ժամերին խնդրահարույց է տեղափոխումը շատ արագ կազմակերպելը։ Այն ժամանակ այդ մարդու կյանքը փրկել հնարավոր եղել է, որովհետև ինքն ազատության մեջ է եղել»,- ասաց նա։

Պապյանի խոսքով՝ իրենք բազմիցս հայտարարել են գերմանացի մասնագետների կողմից լուրջ հետազոտություն իրականացնելու պատրաստակամության մասին։

«Դա մեր հետամնաց առողջապահական համակարգն ի վիճակի չէ անել։ Սա տոքսիկոլոգիական, անգամ գենետիկ հետազոտություն է։ Ի դեմ, ես ժամեր առաջ եմ խոսել Գերմանիայի տարբեր բժիշկերի հետ, որոնք այդ գործով զբաղվում են։ Մարդիկ ունեն ենթադրություններ։ Բայց այդ ենթադրությունները չեն կարող հեռակա կատարվել»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ Պապյանի, իրենք երկու պահանջ ունեն․ «Կանխելու համար վատթարագույնը՝ գոնե այդ մարդուն դնել քաղաքացիական բժշկության վերահսկողության ներքո, որպեսզի իրավիճակը վատանա, ապա հնարավոր լինի հետևանքները ժամանակին կանխել։ Առողջական վիճակի վատթարացման նախանշանները կան։

Ինքն այս ընթացքում արդեն իսկ մի քանի անգամ ծանր պահեր է ունեցել։ Մյուսն այն է, որ մարդուն հնարավորություն տան՝ բժշկական հետազոտություն անցնելու արտասահմանում։ Ի վերջո, ի տարբերություն շատ մարդկանց, իրեն դա թույլ չեն տալիս։ Այդ ինչո՞ւ մյուսներին թույլ տվեցին, որ մեկնեն արտասահման, հետազոտություններ անեն, որոնց վրա՝ պետության և ժողովրդի ունեցվածքի միլիոնավոր դոլարների հափշտակություն կար։

Շատերին էլ թույլ տվեցին Հայաստանում պառկել է՛լ Իզմիրլյան կենտրոնում, է՛լ չգիտեմ․․․ տարբեր կենտրոններում, իրեն թույլ չեն տալիս։ Սա խտրական մոտեցում է, որի հիմքում դրված է քաղաքական հետապնդումը»,- ասաց նա։

Անդրադառնալով արտասահմանում բժշկական հետազոտությունների ու բուժման թերապիայի մոտավոր հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին՝ Պապյանն ասաց, որ այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ պարզ դառնա, թե ինչի ու ինչ բարդության խնդրի հետ գործ ունեն։

«Մենք չգիտենք՝ ինչ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե որքան կտևի։ Ընդհանրապես, հայտնի չէ, թե դա բուժելի է, թե ոչ։ Էստեղ մեզ մոտ այլ կասկածներ են առաջանում։ Եթե մյուսներին թողնում են, իսկ իրեն չեն թողնում, ապա իրենք վախենում են, որ, որպես հիվանդության սկզբնաղբյուր կարող են այնպիսի բաներ բացահայտվել, որ չեն ուզում բացահայտվի։ Առ այսօր Հաաստանում բուժում տեղի չի ունենում, որովհետև գիտեն՝ ինչն է պատճառը։

Դա վիրուս է, բակտերիա է, թույն է, ճառագայթում է, սունկ է, որևէ բան պարզ չէ, չեն կարողանում գլուխ հանել։ Այդ սարքավորումներն այստեղ չկան, միայն հետևանքներն են շտկում, որոշ չափով ապաքինման տանում, որպեսզի մարդը չմահանա։ Որպես երկիրը լքել չթույլատրելու պատճառ ներկայացնում են իբր իր չվերադառնալու հավանականությունը, ինչը, ի տարբերություն մյուսների, շատ ու շատ ավելի փոքր է»,- ասաց նա։

Պապյանի խոսքով՝ իրենք շարունակելու են այս օրերին իրականացվող նստացույցը՝ հաջակցություն Վարուժան Ավետիսյանի։ Նա նաև հայտնեց, որ այժմ էլ շարունակում են կապ պահպանել արտասահմանյան բժիշկների ու իրավապահ կառույցների հետ։

«Էստեղ հստոկորեն գնում է մարդու իրավունքների ոտնահարում։ Եթե մինչև իսկ ենթադրենք, որ Վարուժան Ավետիսյանը հանցավոր է ինչ-որ մի հարցում, ապա միևնույնն է, նա մնում է ՀՀ քաղաքացի և Սահմանադրորեն նա առողջապահության իրավունք ունի՝ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային հռչակագրով։ Հայաստանը սա ոտնահարում է։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Բնականաբար, պայքարը շարունակվելու է, որովհետև չենք ուզում, որ իրենց անփութության և հետամնացության պատճառով այդ մարդը մահանա։ Մարդու ճնշումն ու ջերմությունը չափել են՝ ասում են լավ է։ Էդպես, կներեք, իմ մահացած տատիկն էլ լավ է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur