Արտաքին 3 տարի առաջ - 22:00 30-06-2023

Մակրոնը կարծում է, որ Ֆրանսիայում անկարգությունների մեջ մեծ դեր է խաղացել սոցցանցերի բովանդակությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վերջին մի քանի օրերին երկրում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սոցիալական կայքերը մեծ դեր են խաղացել։ Այս մասին Մակրոնն ասել է միջգերատեսչական ճգնաժամային հանդիպումից հետո։

«Մենք տեսել ենք, որ Snapchat-ում, Tik Tok-ում և այլ սոցիալական հարթակներում կազմակերպում են ինչպես խմբակային բռնություն, այնպես էլ նմանակված բռնության ձև, որը հեռացնում է երիտասարդներին իրականությունից՝ փողոցներ բերելով տեսախաղերի սյուժեներ»,- ասել է նա։

Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ առաջիկա ժամերին աշխատանք կկազմակերպվի սոցցանցային ծառայությունների հետ, որպեսզի հեռացվի առավել սադրիչը բովանդակությունը։ Նա միևնույն ժամանա կոչ է արել սոցցանցերի հարթակներին՝ խնդրելով հեռացնել զգայուն հրպարակումները։

«Այնտեղ, որտեղ տեղին է, կբացահայտվեն նրանց ինքնությունները, որոնք օգտագործում են սոցիալական ցանցերը անկարգությունների կոչեր անելու և բռնությունը սաստկացնելու համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են