Մամուլ 3 տարի առաջ - 08:02 30-06-2023

Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականին բնակարան է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։
Նա, սակայն, ներկայացրել է նաեւ երկու բնակարան, կրկին՝ Արաբկիրում, որը 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Պատգամավորը շարժական գույք չի հայտարարագրել։

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները տարվա ընթացքում տատանվել են. տարվա սկզբում նա մի հաշվին 0 դրամ է ունեցել, որը տարվա վերջ դարձել է 933 հազար դրամ, իսկ 877 հազար դրամից էլ մնացել է 2 հազար դրամ։ Առձեռն հայտարարագրած 8 մլն 500 հազար դրամը տարվա վերջում դարձել էր 11 մլն դրամ։ Նրա միակ եկամուտը եղել է պատգամավորական աշխատավարձը՝ 8 մլն 234 հազար դրամի չափով։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 30 մլն 935 հազար դրամ է կազմել։

Հակոբյանի հայտարարագրած միակ ծախսը եղել է 3 մլն 169 հազար դրամը, որը ծախսվել է վարկերի մարման համար»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի